
Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի
Զարմանալի է, բայց կան բառեր, որոնք գույն ունեն, համ ու հոտ, ձև ու ձևապատկեր: Ո՞րն է ազատության գույնն ու հոտը, ձևն ու ձևապատկերը: Այս հարցերին փորձել են պատասխանել Կոտայքի մարզի տաղանդավոր մանուկները: Աբովյան քաղաքի Հայ-Ռուս բարեկամության թանգարանում տեղի ունեցավ «Անկախությունը տարբեր սերունդների աչքերով» նկարների ցուցահանդես: Կոտայքի մարզի երիտասարդ և փոքրիկ նկարիչները ազատության մասին իրենց գաղափարները հանձնել էին թղթին: Նկարների առարկաները տարբեր էին`աղավնիներ, բնության երևույթներ, Երկիր մոլորակ, ՀՀ խորհրդանիշներ, մանուկների վառ աչուկներ և իհարկե, երփներանգ գույներ, այս ամենը ներառված էին փոքրիկների նկարներում: Ապագա նկարիչներից ամենախիզախները մեզ պատմեցին իրենց և իրենց նկարների մասին.
Շահբազյան Սուսաննա

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի
-Այսօրվա ցուցահանդեսին դրվել է իմ նկարած կուժերը: Տասը տարեկանից նկարում եմ: Սիրում եմ բնության տեսարաններ նկարել: Երբ փոքրիկ էի անընդհատ նկարում էի, երբ դարձա տասը տարեկան, մայրիկս ինձ տարավ նկարչության դասերի: Ուրախացա, երբ իմացա ցուցահանդեսին իմ նկարն էլ է լինելու:
Արամյան Քնարիկ

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի
-Նկարել եմ արագիլ` շրջապատված պատերով: Արագիլն ուզում է պատերի ներսից դուրս գալ և ազատ թռչել իր համար դեպի ազատություն: Ազատության մեջ վառ գույներ կան: Արագիլն էլ իմ խաղաղության խորհրդանիշն է: Խաղաղության գույնն էլ սպիտակն է:
Էլիզա Բաղրումյան
-Որոշեցի ցուցահանդեսին ներկայացնել իմ նկարած կուժը, որի մեջ վառ գույների ծաղիկներ են: Ծաղիկներն էլ խորհրդանշում են խաղաղությունը: Խաղաղությունն էլ, մտածում եմ, վառ գույներ ունի:
Չերքեզյան Նոյեմի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի
-Ես Բյուրեղավանից եմ: Երբ ասացին ցուցահանդեսի մասին, որոշեցի նկարել Հանրապետության հրապարակը գեղեցիկ գույներով: Ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այսպես գունավոր միշտ լինի: Մարդիկ էլ, տեսնելով խաղաղության գույները, ուրախանան:

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի