
Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի
Լսել եք, չէ՞, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մասին: Ես այնտեղ եմ ապրում, այնտեղ եմ մեծացել: Բաղանիսը Հայաստանի սահմանամերձ գյուղերից է: Չգիտեմ՝ մարդիկ ինչպես կպատկերացնեն գյուղը, կամ էլ կասեն՝ վտանգավոր է այնտեղ ապրելը: Ուզում եմ համառոտ նկարագրել Բաղանիսը:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի
Դե քանի որ սահմանամերձ է, բնականաբար ունի իր, էսպես ասած, լարված սահմանային իրավիճակը: Դիրքերը գյուղից հեռու են մի քանի հարյուր մետր, անգամ 1կմ չի հասնում այն: Երբ տրանսպորտը չի աշխատում առավոտյան, և շարժը շատ քիչ է՝ գյուղի ծայրամասում գտնվող այգիներում կարող ես անգամ լսել դիրքից դիրք իրար հետ բարձրաձայն զրուցող ադրբեջանցիների ձայներ կամ էլ դիրքերի շան հաչոցները:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի
Չնայած այս ամենին, գյուղում մարդիկ ժպտում են, աշխատում, արարում, լքելու փոխարեն տները, ավելի բարեկարգում, նորը կառուցում և առավոտյան ժամերին պատշգամբի մաքուր օդին սուրճ խմում և պլանավորում առօրյա գործերը:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի
Քանի որ գյուղատնտեսական գործերը դեռ չէին սկսել, և ես չկարողացա աշխատող մարդկանց նկարել այգիներում գործ անելուց, դրա փոխարեն նկարեցի մեր գյուղի հետաքրքիր հատվածները, հնությունները և գեղեցիկ գյուղական տեսարանները: Բնությունից մինչև լքված տրակտոր, հին պատուհան և այլն:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի