- Լուսանկարը` Լուսինե Մանուկյանի
- Լուսանկարը` Լուսինե Մանուկյանի
- Լուսանկարը` Լուսինե Մանուկյանի
- Լուսանկարը` Լուսինե Մանուկյանի
Բարև, ընկե՛ր, ես Լուսինեն եմ, եկել եմ պատմելու փառատոների մասին: Փառատոներ շա՞տ ես սիրում, մասնակցո՞ւմ ես, գիտե՞ս՝ ինչ է նշանակում փառատոնը: Արի պարզենք միասին:
Փառատոնը հասարակական, ժողովրդական հանդես է, որի ժամանակ ցուցադրվում են արվեստի որևէ տեսակի ստեղծագործություններ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, դե գիտես, որ 21-րդ դարում էլ ամեն րոպե արվեստի մի ստեղծագործություն է ի հայտ գալիս, այդ ստեղծագործություններն էլ ցուցադրվում են ժողովրդին:
Սեպտեմբերի 2-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ գինու և մշակույթի փառատոնը: Փառատոնին ներկայացվեցին Ոսկեվազի «Արմաս» տեսակի գինին, քաղցրավենիք, մրգեր: Այս ամենին մասնակցություն ունեցան օտարերկրացիներ, նրանց էլ շատ դուր եկավ Հայաստանի համն ու հոտը:
Փառատոնի ժամանակ պարեցին Աշտարակի Հայորդաց տան պարի խումբը, Սասունիկի պարի խումբը: Իսկ երգիչներից եկել էր Ավո Ադամյանը: Փառատոնը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Աշտարակի քաղաքապետարանը: