
Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի
Արեգունին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է։ Այն տեղացիների շրջանում ավելի հայտնի է Գյունե անունով։ Գյուղը գտնվում է Հայաստանի ջրային զարկերակը համարվող լճի՝ կապուտաչյա Սևանի ափին։ Արեգունին շրջապատված է Գեղամա լեռներով, այդ պատճառով ունի հարուստ և շքեղ բուսականություն։ Տեղաբնիկների ապրուստ ստեղծելու հիմնական միջոցներն են՝ հողագործությունը, ձկնորսությունը և անասնապահությունը։

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի
Ֆինանսական նեղ պայմանները չեն կարողացել պղծել գյուղացիների ամսահման բարի և մեծ սրտերը։ Ապրելով այս գյուղում, ամեն առավոտ կարող ես տեսնել Սևանա լիճը իր ողջ հմայքով։ Նկարների միջոցով փորձել եմ ներկայացնել Արեգունի գյուղը և տեղաբնիկների առօրյան։ Նկարներում կարող ենք տեսնել նաև գյուղի փոստատան շենքը՝ քանդված և խարխուլ։

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի