
Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի
Օրերս տեսա, որ ֆեյսբուքյան մի դեռահաս օգտատեր իր էջում փնովել էր Հեմինգուեյի ստեղծագործություններից մեկը, այն համեմատելով բրազիլական սերիալի հետ: Շոկի մեջ էի… Դու գոնե նորմալ կարդացե՞լ ես, հասկացե՞լ ես, որ մի հատ էլ նման բան ես գրում, առանց մտածելու այդպես կոպիտ ես արտահայտվում, համաշխարհային արժեք ես ոտնահարում: Նմանօրինակ երևույթների պատճառները շատ են. անգրագետ ծնողներ, վատ շրջապատ, անգամ ուսուցիչներ: Պիտի մարդկանց ճիշտ գրականություն հրամցնես, պիտի նրանց ամեն բան ճիշտ մեկնաբանես, որ նման փաստի առաջ չկանգնես:
Այս հարցն ինձ վաղուց մտածելու տեղիք էր տվել: Շատ եմ ուզում, որ նորելուկ գրողները, մինչև իրենց խզբզանքը հանրությանը հրամցնելը մի լավ ծանր ու թեթև անեն, ցույց տան փորձառուներին, խորհուրդներ ընդունեն, նոր միայն իրենց համարեն գրող: Իհարկե, կան նաև արդեն ամուր քայլեր անող երիտասարդներ: Խոսքս բոլորին չի վերաբերվում: