Երևի բոլորս էլ լսել ենք Դիլիջանի գեղեցկության, նրա խիտ անտառների և խոնավ կլիմայի մասին: Իսկ աշնանը այս փոքր քաղաքը վերածվում է գույնզգույն մի վայրի, որտեղ կարծես թե իրականանում են երազանքները:
Ես շաբաթական երկու անգամ այնտեղ եմ լինում, քանի որ սովորում եմ այնտեղի Թումո կենտրոնում: Այս անգամ պիտի նկարեինք փողոցում: Վարժությունը լսելուց հետո մենք վերցրեցինք մեր ֆոտոխցիկները և դուրս եկանք թափառելու Դիլիջանի փողոցներով: Ես առաջին անգամ էի տեսնում Դիլիջանը ներսից, իր հնացած փողոցներով և բարեհամբյուր մարդկանցով: Մարդիկ նկատելով մեր ձեռքի խցիկները միանգամից ասում էին.
-Բալա ջան, մի նկարի մեզ:
Ճիշտ է, դա մեծերն էին ասում, իսկ երիտասարդները նկատելով, խուսափում էին մեզանից: Մենք` ես և ընկերներս, երևի շրջեցինք ամբողջ Դիլիջանը հետաքրքիր կադրեր որսալու համար: Մենք այնքան անուշադիր էինք գտնվել, որ անգամ չհասկացանք, թե ոնց հայտնվեցինք անտառում: Կարծես Դիլիջանը մեզ դյութում էր իր գեղեցկությամբ:
- Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի
- Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի
- Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի
- Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի
- Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի
- Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի
- Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի