
Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի
Երեխաները աշխարհի ամենաբարի, ամենապայծառ ու ամենաժպտերես էակներն են, ու նրանց սիրում են բոլորը: Երեխաները շատ անկեղծ են և քեզ կասեն այն, ինչ մտածում են: Նրանք ամբողջ ընտանիքի ուրախությունն են. «Վայ, երեխայիս առաջին քայլը, նրա ասած առաջին բառը, նրա կազմած առաջին նախադասությունը»,- ու էդպես շարունակ:
Իմ զրուցակիցը չորսամյա Եվան է:

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի
Եվան սիրում է երգել, պարել, նկարել, վազել, անընդհատ թռվռալ ու թուլություն ունի կենդանիների հանդեպ: Եվան հաճախում է մանկապարտեզ:
-Եվա, ընկերներ ունե՞ս:
-Հա, ունեմ ՝ Նուշիկը, Լուսինան, Գայանչոն ու Լինան:
-Դու կուզեի՞ր շուտ մեծանալ:
-Հա, կուզեի, որ մենակ գնայի խանութ, ինչ ուզեի` առնեի, հետո գնայի ռեստորան, ինչ ուզեի` ուտեի, համ էլ շորեր առնեի ինձ ու ելակով «մառոժնի»:
-Բա որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու:
-Մեծ աղջիկ ու… մատնահարդար,- դժվարությամբ ասաց Եվան՝ չիմանալավ անգամ, թե դա ինչ է: