Առաջին հայացքից թվում է, թե նրանք տատ ու թոռ են, այնպես չէ՞։ Սակայն` այդպես չէ։ Տատիկը ութսունչորս տարեկան Գյուլնարան է: Ապրում է միայնակ, քանի որ հարազատները` մեր երկրի վատ պայմաններից դրդված, գնացել են արտագնա աշխատանքի:

Լուսանկարը` Նինա Բաղոյանի
Չնայած պատկառելի տարիքին, Գյուլնարա տատն աշխատում է քսան տարեկան աղջկա ավյունով: Չգիտեմ, զարմանքից էր, հետաքրքրությունից, թե նախանձից, որոշեցի նրանից իմանալ իր կենսունակության գաղտնիքը և պատկերացրեք`հետաքրքիր պատասխան ստացա․
-Է~հհհ, բալե′ս, աշխատելու շնորհիվ ա, որ էսօր ես ոտքի վրա եմ, ու կարողանում եմ` միայնակ, իմ բոլոր հարցերը հոգալ: Ճիշտ ա, մենակ ապրելն այնքան էլ հաճելի չի, բայց, դե,՜ ինչ արած,- ասաց նա ու ավելացրեց ,-աշխատանքն ա երիտասարդացնում մարդուն:
Նրա կողքին Համլետն է՝ եղբայրս:

Լուսանկարը` Նինա Բաղոյանի
Ռուսաստանից եկել է ամառային արձակուրդները տատիկի ու պապիկի հետ անցկացնելու: Եղբայրս` տեսնելով նրան փայտ կոտրելուց`առանց ժամանակ կորցնելու, գնաց Գյուլնարա տատին օգնելու:

Լուսանկարը` Նինա Բաղոյանի
Ուզում եմ, որ մեր երկրի պայմաններն այնքան բավարար լինեն, որ բոլոր տատիկներն ու պապիկները ապրեն իրենց զավակների հետ` առողջ ու երջանիկ` երկար ու ձիգ տարիներ: