Մարդկությունը վախենում է գրեթե ամեն ինչից, բայց ամենաշատը՝ ժամանակից։ Մենք սիրում ենք կրկնել՝ «կգա ժամանակը, կանեմ», և մոռանում ենք, որ ժամանակը չի գալիս, այն միայն գնում է։

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի
Անվերջ պտտվող այս անիվը իր հետ մշտական շարժման մեջ է պահում Տիեզերքը, Երկիրը, մեր կյանքը։ Եվ իր անդադար շարժման մեջ ժամանակը մեզ պարգևում է անմոռանալի պահեր, որոնք չեն կրկնվում։ Ամեն օրը եզակի է իր գեղեցկությամբ։ Ոչ մի առավոտ չի կրկնվում, ոչ մի մայրամուտ չի գերազանցում մյուսին՝ իր գույների մաքրությամբ։
Ահա, կախարդական ժամանակն իր հերթական մայրամուտն է պատկերել իմ քաղաքի երկնքին։
Ես մարդկություն կոչված մեծ ընտանիքի մի մասնիկն եմ, ի նձ էլ ժամանակը տանում է իր հետ:
Անցնում են պահերը, րոպեները, ժամերը։ Դրանք բոլորն էլ անկրկնելի գեղեցիկ են, և կտավների պես զարդարում են կյանքի պատկերասրահը: