Երկար ժամանակ փնտրտուքների մեջ էի: Ուզում էի գտնել ինձ համար յուրահատուկ մի բան, որպեսզի ինքս ինձ գտնեմ, ինքնաարտահայտվեմ:
Եվ ահա մի օր դպրոց եկավ «Մանանա» կենտրոնը: Սկզբում բոլորի նման ես էլ անտարբեր վերաբերվեցի, բայց հետո 17.am-ը ինձ համար դարձավ կյանքի գույն: Հասկացա, որ գտա այն, ինչ այդքան երկար փնտրում էի և դարձա մի մասնիկը այդ մեծ ընտանիքի:
17. am-ը ամբողջովին փոխեց մտածելակերպս, օգնեց և սովորեցրեց ավելի հեշտ շփվել մարդկանց հետ, և ինչու ոչ, ընդլայնվեց իմ ընկերական շրջապատը շատ լավ և ինձ նման խենթ մարդկանցով:
Հիմա ավելի հետաքրքրասեր եմ դարձել: Երբ ուրիշները խոսում են, լուռ լսում եմ և փորձում մի պատմություն կառուցել այդ ամենի մասին:
Հիմա, երբ դուրս եմ գալիս տանից, լուսանկարչական խցիկը միշտ ինձ հետ է: Նկարում եմ ամեն ինչ և հաճույք եմ ստանում իմ փոքրիկ աշխատանքից:
Այսօր դուրս եկա զբոսանքի իմ լավ « ընկերոջ»` լուսանկարչական խցիկիս հետ, և ահա թե ինչ ստացվեց: Սա իմ քաղաքն է`Արմավիրը:
- Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի
- Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի
- Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի
- Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի