
Լուսանկարը` Արևիկ Սարգսյանի
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվում էին ՏԻՄ (Տեղական ինքնակառավարման մարմիններ) ընտրություններ։ Լոռու մարզի Վահագնի գյուղում ևս ընտրություններ էին։
Գյուղապետի թեկնածուներ էին` Մերի Մուրադյանը, aԿառլեն Օհանյանը,
Սուրեն Կոստանդյանը, Սուրեն Վարդումյանը, Լևոն Օհանյանը:
Գյուղում տեղի է ունեցել նախընտրական քարոզաշարվ, որով թեկնածուները գյուղացիներին տեղեկացրել են իրեց ծրագրերի մասին:
Նրանք նշեցին, որ այս ընտրություները տարբերվում են մնացած ընտրություններից թե՛ ազնվության, թե՛ անկողմնակալության և թե՛ գյուղացիների հետաքրքրվածության առումով:
Թեկնածուներից խոսեցինք գյուղապետի պաշտոնակատարի` Կառլեն Օհանյանի հետ, որը նշեց, որ կան խնդրներ, որոնք այս 4-5 ամսվա ընթացում լուծվել են։ Գյուղում տեղադրվել են լուսավորման համակարգեր, ասֆալտապատ ճանապարհները վերանորոգվել են, վերանորոգվել է նաև ոռոգման համակարգը։ Նա հավելեց նաև, որ գյուղում կան բազմաթիվ խնդիրներ որոնք դեռ լուծման կարիք ունեն:
-Այդ իսկ պատճառով ընտրություններին ներկայացրել եմ իմ թեկնածությունը` ցանկանալով սկսած աշխատանքները ավարտին հասցնել և գյուղի համար էլ ավելի բարեկարգ կյանք ապահովել,-ասաց նա:
Հարցազրույց ունեցանք նաև Մերի Մուրադյանի հետ, որը նույնպես ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը. հողատարածքների վերականգնում և օգտագործում, անասնաբուժական կենտրոնի ստեղծում, հուշարձանի և եկեղեցու վերանորոգում:
Նաև խոսեցինք Լևոն Օհանյանի հետ: Համայնքապետի այս թեկնածուն նշեց, որ ընտրվելու դեպքում առաջինը կլուծի ասֆալտապատման խնդիրը, կստեղծի աշխատատեղեր: Գյուղում անցկացվեցին նաև հարցումներ:
Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ գյուղացիների 50%-ը հստակ որոշել են իրենց ձայնը տալ և քվեարկել Սուրեն Կոստանդյանի օգտին։
Բնակչության 45%-ը` Կառլեն Օհանյանի օգտին:
Գյուղացիների կարծիքով այս ընտրությունները շատ բարդ են լինելու, քանի որ բոլոր թեկնածուները հավասարազոր են և շատ բանիմաց։
Հիշեցնեք, որ` ընտրությունների արդյունքները ամփոփվեցին հոկտեմբերի 21-ին ժամը 21:00-ին:
Սուրեն Կոստանդյանը 299 ձայնով ընտրվել է Լոռու մարզի Վահագնի համայնքի ղեկավար։
Ընտրությանը մասնակցել են 536 ընտրող, որոնցից 299 ձայնը Սուրեն Կոստանդյանի օգտին էր։
Համայնքապետի մյուս թեկնածուները ստացել են հետևյալ քվեները՝ Կառլեն Օհանյան` 133, Լևոն Օհանյան` 73, Մերի Մուրադյան` 9, Սուրեն Վարդումյան` 10։
Անվավեր է համարվել 12 քվեաթերթիկ: