Դե, ինչպես բոլոր վերինարտաշատցիները, այդպես էլ իմ ընտանիքը սկսել է խաղողաքաղը:
Բոլորին հայտնի է որ ՀՀ մարզերից խաղողագործությունը լավ զարգացած ճյուղ է համարվում միայն Արարատի մարզում: Իսկ խաղողագործությամբ զբաղվող գլխավոր տարածքը Վերին Արտաշատ գյուղն է: Այս գյուղում մարդկանց մեծամասնությունն ունի սեփական հողատարածք ՝սկսած 1000մ 2 –ուց մինչև անգամ 10000մ2: Ինչպես երևաց հողատարածքների մեծությունից, այստեղ լայն տարածում ունի գյուղատնտեսության այս ճյուղը: Սեպտեմբերի 10-ից սկսած մարդիկ արդեն շտապում են իրենց բերքը քաղել և պահել սառնարաններում:

Լուսանկարը` Վարդուհի Վարդանյանի
Ոմանք ավելի շուտ են սկսում իրենց բերքահավաքը՝ եղանակից ելնելով: Դե քանի որ այս ամսվա ընթացքում շատ են տեղումները, և քանի դեռ եղանակը արևային է՝ մարդիկ սկսում են իրենց քրտնաջան աշխատանքը: Իսկ թե ինչն է տքնաջան աշխատանքի պատճառը, արդեն ձմռանն ենք հասկանում: Ձմռանը` դեկտեմբեր, հունվար ամիսներին մարդիկ սկսում են իրենց խաղողի վաճառքը: Ոմանք վաճառում են օտարերկրացիներին ( մեր դեպքում նրանք վրացիներն են), իսկ ոմանք էլ իրենց բերքը վաճառում են շուկաներում:
Դե, վերինարտաշատցու գործն էլ գործ չի։ Ամբողջ տարին աշխատում ես և միայն տարվա վերջում աշխատանքիդ արդյունքը ստանում: