-Է՛լ, վաղը շուտ կարթնանաս քնից:
-Է՜, լավ՜ էլի՛, տա՛տ, ինչի՞…
-Հացի խմոր եմ արել, որ ինձ օգնես՝ հացը փռես, մեկ էլ գունդ բերես:
-Վա՛խ, ջա՛ն, դե որ էդպես ա, մի քանի հատ ֆոտոներ կանեմ, որ ուղարկեմ 17.am-ին:
-Ինչ ուզում ես արա, հա՛, մենակ ժամանակին գունդը կբերես ու հացերը սիրուն իրար վրա կշարես:
Առավոտյան արթնացա և հանկարծ քթիս հասավ հացի բույրը, և լսվեց տատիկիս ձայնը.
-Արթնացի՛ր, թոնիրն արդեն վառել եմ, արագացրու կրակը կիջնի, շուտ հագնվի, արի, որ օգնես…
Տատիկի հրամայական նախադասությունից հետո լսվեց մայրիկի ձայնը.
-Ի՞նչ ես պառկել, արա՛գ հագնվիր…
-Լա՛վ- լա՛վ, հագնվում եմ:
-Դե մենք գնացինք, շուտ կգաս, որ հացերը փռես՝ չփշրվեն…
-Վա՜յ, ինչ լավ է` շուտ վերջացրեցինք հաց թխելը:
-Ո՞վ ասաց, որ վերջացրեցինք, բա կլո՞ճը:
-Ո՞նց, տա՛տ, կլոճ էլ ե՞ս արել:
-Հա՛, բա ոնց…
-Ին՛չ լավ ա, շատ եմ կարոտել կլոճի համը:
-Դե շու՛տ գնա խմորը բեր՝ քանի թոնիրը չի հանգել:
Ինձ համար սովորական, բայց ձեզ համար անսովոր իրավիճակ, որը տիրում է մեր տանը՝ հաց թխելու ժամանակ:
- Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի
- Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի
- Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի
- Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի
- Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի
- Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի
- Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի