Ցուրտ Վանաձորին ինչ-որ ջերմություն էր պակասում: Այդ ջերմությունը եկավ սեպտեմբերի 25-ին տաք մարդկանց հետ՝ նույն ավտոբուսով: Ու քանի որ սպասվող իրադարձությունից Վանաձորում քիչ է լինում, ամեն մեկն իր շրջապատին վերցրեց ու եկավ համերգատեղ. դրա շնորհիվ էլ շատերս տեսնվեցինք մեր կորած ընկերների հետ ու մինչ համերգը կսկսեր, մի լավ կարոտներս առանք:

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի
Առաջին շարքում էինք կանգնած ու էն, ինչ մենք ենք տեսել ու զգացել, չենք մոռանա: Մեջս տպավորվել է Վանի դեպի ձախ՝ մեր կողմ նայելը, Անդրեի՝ աչքերը փակ երգելը, Ալբերտի՝ գժական ելույթը, «Լուսնելույսի» էներգիան ու Մհերի՝ «Քո աչքերը»:

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի
Առաջին անգամ զգացի «հոգևոր սնունդ» ասվածի իմաստը, զգացի հոգուս վրա՝ ամենանուրբ ձևով: Ու գիտեմ՝ մի քանի օր տանը, դասերին, պարապմունքներին ու քաղաքում քայլելիս քթիս տակ «Նեմրա» եմ երգելու ու համերգ չեկողներին ասելու եմ, թե իրենք ինչ չեն գտել:

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի