
Լուսանկարը՝ Աննա Մելիքյանի
Վանաձորյան առավոտն սկսվեց տոնական տրամադրությամբ՝ փոքրիկների մի ձեռքին փուչիկներ էին, իսկ մյուսին՝ քաղցր բամբակ: Առաջին միջոցառումը Վանաձորի կերպարվեստի թանգարանի դիմաց էր, որտեղ պարային համարներով հանդես եկան տարբեր պարային խմբեր: Այնուհետև տոնը շարունակվեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, որտեղ տոնական համերգ էր, ինչպես նաև Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում: Այստեղ այցելած փոքրիկները դիտեցին «Մոխրոտը» հեքիաթ-ներկայացումը:
Դե ինչ, մեծահասակներն արեցին ամեն ինչ, մեր օրը իսկական տոն դարձնելու համար, և դա նրանց հաջողվեց: