
Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի
Զարմացա՞ք, դե ոչինչ, կյանքում ամեն ինչ էլ պատահում է:
Չնայած դրան` իմ օրերը անցնում են ուրախ ու զվարթ, որովհետև ես ուշադրության կենտրոնում եմ: Եվ գյուղում, և դպրոցում ոչ ոք չի կարող ինձ խեթ նայել. հինգ կտրիճները մեջքիս կանգնած են:
Օրերս որոշել էինք «Ոսկե աշուն» միջոցառմանը բեմադրենք Հ. Թումանյանի «Կիկոսի մահը»: Ինչպես ասում են, սա արդեն տասներկուսների «վերջն» էր: Ես հայրն էի, իսկ տղաները` իմ ընտանիքի անդամները: Հագել էի հին խորհրդային ոստիկանության մի բաճկոն, դրել ականջավոր գլխարկ, իսկ տղաները` իրենց տատիկների խորհրդային խալաթները, գլխներին կապել էին շալեր: Բոլորը հենց մեր տեսքից ծիծաղից ուշաթափվել էին:
Իսկ ամենահետաքրքիրը տղաների օրն է: Արդեն սեպտեմբերից գումար եմ հավաքում, որ նվեր գնեմ իմ դասընկերներին, իսկ նրանք այստեղ-այնտեղ պարծենում են, թե իրենք ազատվել են մարտի 8-ի տանջանքից, իրենց Սոսեն է, էլի, մի տուփ կոնֆետ կգնեն, ու վերջ:
Բա~, ես էլ այսպես եմ ապրում իմ դասընկերների հետ: Ֆուտբոլ խաղալիս դարպասապահը ես եմ, հերթապահություն անելիս ամեն օր պետք է ես մնամ, ու էլի շատ էլիներ, որոնք թույլ են տալիս ինձ որպես հարգված ու սիրված դասընկերուհի կայանալու:
Շնորհակալ եմ մեր դասարանի տղաներից, որոնք երբեք թույլ չեն տալիս ինձ մենակ զգալ: