
Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի
Մեր գյուղի` Բաղանիսի կենտրոնում կա մի աղբյուր-հուշարձան: Այն կառուցվել է 1965 թվականին և նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացի հերոսամարտիկների հիշատակին: Մեր գյուղից Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 148 մարդ: Աղբյուր-հուշարձանի մարմարե սալիկի վրա փորագրված են 46 զոհվածների անուն-ազգանունները: Նրանցից 22-ը երիտասարդներ էին, չամուսնացած: Ոմանք էլ ընտանիքի միակ տղան էին: Նրանց ծնողները, ինչպես ասում են, աչքները ճամփին սպասելով մահացան, ու օջախի ծուխը կտրվեց:

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի
Մենք միչև հիմա, ամեն տարի մայիսի 9-ին հավաքվում ենք և՛ ուրախանում, որ հաղթել ենք այդ պատերազմը, և՛ տխրում զոհված մարդկանց համար:

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի