
Լուսանկարը՝ Նորայր Բարոյանի
Այսօր ընկերներով որոշեցինք դուրս գալ խաղալու, չիմանալով, թե դեռ ինչ է սպասվում մեզ: Մինչ իմ էնտեղ հասնելը, հաջողացրել էին ու գնդակը գցել տանիքին: Չեք հավատա, բայց տանիքի կողքին խողովակ կար: Դե հասկացաք երևի, այդ պահին ինչ անցավ մեր փայլուն մտքով:
Փորձեցինք բարձրանալ: Բնականաբար մեզնից մեկին հաջողվեց: Բայց դա դեռ ամենը չէ: Գնդակը ծակվել էր ու այդ ընթացքում թսկել: Որոշեցինք քսանմեկ խաղալ ուրիշ կանոններով: Ում կընկներ քսանմեկ, քարտ էր քաշում՝ իհարկե պատահական, ու կատարում այն, ինչ գրված էր քարտի վրա: Հերթը հասավ ինձ, կարո՞ղ եք ասել, թե ինչ էր գրված: Հիմա կասեմ. «Պատկերացրու, որ քո կողքինը սարդ է, և սատկացրու նրան»: Խոստովանեմ, որ սարդերից ուղղակի սարսափում եմ: Կողքիս կանգնած էր իմ մտերիմ ընկերուհին: Խնդրեցի ընկերուհուս նստել: Պատկերացրի ու սկսեցի «սատկացնել»: Ընկերուհիս զարմացավ, խլեց քարտը ու սկսեց բարձրաձայն կարդալ: Չեք պատկերացնի, թե ոնց էին ծիծաղում, նույնիսկ ինքը:
Բայց դե լավ կլինի նման բաներ չգրեք խաղալիս, մինչև հիմա խիղճս տանջում է: