- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
- Լուսանկարը՝ Տիգրան Մինասյանի
2005 թվականից Մոսկվայում սեպտեմբեր ամսին Հեղափոխության հրապարակում անցկացվում է հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ամենամյա տոնավաճառը:
Տոնավաճառի նպատակն է՝ ամրապնդել և զարգացնել գործարար կապերը Երևանի և Մոսկվայի արտադրողների միջև: «Ոսկե նուռը» գործարար բանակցությունների անցկացման, նոր կապեր հաստատելու, նոր պայմանագրեր կնքելու հարթակ է:
Տոնավաճառին մասնակցելու համար ամեն տարի հրավիրվում են սննդամթերքի, ոսկերչական իրերի և հուշանվերների հայ արտադրողներ, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ:
Տոնավաճառի շրջանակներում կազմակերպվում են հայկական արտադրողների արտադրանքով առևտրային տաղավարներ, շնորհանդեսներ, ցուցահանդես-վաճառք, հայ վարպետների արվեստի ստեղծագործությունների ցուցադրություն, Հայաստանի նկարիչների օրվա բացումը, հայ և ռուս արտիստների երաժշտական կատարումներ, երեխաների համար վարպետության դասընթացներ: Տոնավաճառի ընթացքում այցելուները կարող են նաև վայելել հայկական ազգային խոհանոցը:
Տոնավաճառին ներկա հայերը պատմում են, որ այս տոնավաճառը ևս մի առիթ եղավ հասկանալու, որ մենք՝ հայերս, ունենք աշխարհին ներկայացնելու մեծ մատենադարան` հոգու ու գաղափարի:
-Հայաստան ասելիս հպարտությունը գրկում է ինձ,- ասում էր հայերից մեկը: