Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և անցնում առաջ, պատմելու, թե մեզ մոտ` Հալիձոր գյուղում, ինչպես է անցել օրը:
Այս տարի շատ հետաքրքիր բան էինք մտածել. կազմակերպել էինք «Ֆորտ Բոյար»: Խաղը բաղկացած էր 10 փուլից, 6 թիմ ունեինք, յուրաքանչյուրում՝ 5 մասնակից:
Մենք՝ 10 խաղավարներս, թաքնվել էինք տարբեր վայրերում, երեխաները պետք է մեզ գտնեին, հաղթահարեին տվյալ փորձությունը, ապա անցնեին առաջ:
Այն խաղը, որը ղեկավարում էի ես, շատ հետաքրքիր էր, թիմից մեկ մասնակցի աչքերը կապում էինք, առաջնորդում, իսկ թե ինչ էր սպասվում նրան, դա անակնկալ էր:
Փուչիկների մեջ ալյուր և ջուր էինք լցրել (մեծ դժվարությամբ), պետք է մեկը պայթեցնեին, իսկ թե ինչ կթափվեր… Կարճ ասած, ինձ մոտ եկող թիմերը կա՛մ թաց էին հեռանում, կա՛մ սպիտակած:
Ինչ խոսք, բոլոր փորձություններն էլ հետաքրքիր էին: Եվ ամենակարևորը այն էր, որ խաղավարների մեջ ուսուցիչներ էլ կային:
Երկար –բարակ չպատմեմ ներկայացնեմ իմ ֆոտոշարքը:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի