- Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի
- Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի
- Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի
- Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի
- Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի
- Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի
- Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի
- Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի
- Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի
Ասում են, երբ մարդ դադարում է ապրել հույսերով ու ապրում է լոկ հիշողություններով, ուրեմն ծերացել է: Ծերությունը ինքնին կյանքի շարունակականության խորհրդանիշն է, որովհետև, ով ուզում է ապրել երկար, պետք է հարմարվի ծերանալուն և ծերությանը: Մեր տեսակի մեջ առաջնայինը հոգին է: Է՜, հոգի մի ասեք, մի կրակ ու բոց, ինչ ասես, որ չեն բերել գլխիս ծերուկներս` Եղիպատրուշ գյուղի իմ բարի ու միամիտ տատիկներն ու պապիկները:
-Ումուդ ջան, ումու՜դ…
Մտածում եմ ինքս ինձ. «Ի՜նչ հաճոյախոս պապիկ է»: Է՞, բայց մինչև ե՞րբ կարող էի չիմանալ` ինչ է նշանակում ումուդ: Ավելի լավ էր չիմանայի: Բայց պապիկը հո վիրավորելու համար չէր ասում. մի քնքշանքո՜վ, մի նազանքո՜վ, երազանքո՜վ…
Այ, էսպես մաքուր, ազնիվ և միամիտ են մեր ծերուկները: Սիրում եմ նրանց միամիտ-միամիտ հարցերը ու, որ սկսում են իրենց «սուպերմեն» և «երկաթե լեդի» ժամանակների մասին խոսել:
Հիշում եմ, երբ փոքր էի, պապիս պատմած լեգենդները, թե ինչպես է մի գերանով յոթ գլխանի դև տապալել, կամ ինչպես է մի ամբողջ այլմոլորակայինների ջոկատի հետ նրանց լեզվով բանակցել ու հետ ուղարկել իրենց մոլորակ: Դե, փոքր եմ եղել, ինչ ասել են` հավատացել եմ…
-Պրոթեզներս բերեք:
-Օ՜, ոչ, չէ էլի, ոչ իմ ներկայությամբ, ես պատրաստ չեմ 22+ տեսարանին:
-Իյա՜, բա նկարս գեշ ըլնի՞, այ բալա, ջահել վախտերս խո խորոտ չեմ հելե, իշքան աղջիկ-մաղջիկ կար` հմեն ընձի կուզին…
Պապիկներն իրենց երկրպագուհիների, տատիկները իրենց երկրպագուների հոծ բանակներից են անվերջ պատմում ու մի բան էլ մեր սերնդից են բողոքում:
-Էդ, որ նկարես, պտի քցես «Կիսաբաց լուսամուտնե՞ր»:
-«Կիսաբաց լուսամուտնե՞ր», ի՞նչ «Կիսաբաց լուսամուտներ», չէ տատի ջան, Հայաստանի պատանի թղթակիցների ցանցին եմ թղթակցում:
-Հայաստանի պատանի ինչի՞ն ա ի՞նչ կանես…
-Լրագրող եմ, էլի:
-Խա՞, օղո՞րթ, էն ա, որ միգռաֆոն կառնեն` կմտնեն մարդկանց բերա՞ն:
-Դեռ ոչ:
Սա վերջն էր, սիրով ներկայացնում եմ ծերուկներիս ֆոտոշարքը: