
Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի
Ռուսերենի պարապմունքի ժամանակ ուսուցիչս ասում է, որ վաղուց արդեն ժամանակն է՝ ես ռուսերեն մտածեմ:
Անգլերենի ժամին ուսուցչուհիս բարձր գնահատականներ է դնում նրանց, ովքեր անգլերեն խոսում են անգլերեն մտածելով:
Անկեղծ ասած, ես այդպես էլ չհասկացա՝ ինչպես է նա հասկանում, թե ով է մտածում անգլերեն, իսկ ով` ոչ, բայց իմ հայերենի ուսուցչուհին էլ ասում է.
-Ինչքան էլ, դուք օտարամոլ լինեք, և ժամանակակից լինի օտար լեզուներով խոսելը, միևնույն է, դուք միշտ հայերեն եք մտածում: Ձեր «մա~մ» բացականչությունը հայերեն է:
Իսկ ես չգիտեմ արդեն, թե ինչպես եմ մտածում: Միայն վախենում եմ, որ ընդունելության քննությունների համար այնքան մեխանիկական, առանց միտք լարել պահանջելու վարժություններ անեմ, որ վերջում վերջնականապես դադարեմ մտածելուց: