Իմ զրուցակիցը 7 –ամյա Վալերն է, ով ապրում է Իջևանի Գետահովիտ գյուղում: Սովորում է Իջևանի դպրոցում:

Լուսանկարը՝ Վանուհի Հարությունյանի
-Դպրոցում ի՞նչ եք սովորում:
-Մաթեմատիկա, չնայած մաթեմատիկա ես գիտեմ:
-Որտեղի՞ց գիտես:
-Դե, գիտեմ էլի, մենակով եմ սովորել: Բանաստեղծություններ էլ գիտեմ, էն էլ`անգլերենովլ 3 տարեկանում եմ սովորել:
-Բա քեզ ո՞վ էր օգնում, դու տառերը չգիտեիր:
-Ո՞վ ա ասում, ես գիտեի, ուղղակի ձեռագրերով գրելը չգիտեմ, ռուսերեն էլ գիտեմ, բայց էլի գրելը չգիտեմ, բայց որ կարդում եմ, հասկանում եմ:
-Բա ո՞նց ես սովորել:
-Ռուսերենը տառերով կարդացել եմ, սովորել, քիչ բառ կա, որ կարող ա` թարգմանեմ:
-Ուրիշ ինչո՞վ ես զբաղվում բացի սովորելուց:
-Ես դե ֆուտբոլ եմ խաղում:
-Բա ի՞նչ ես երազում դառնալ:
-Ֆուտբոլիստ, պարզ չի՞:
-Ֆուտբոլիստ որ դառնաս, ի՞նչ ես անելու, Հայաստանո՞ւմ ես մնալու խաղաս, թե՞ գնալու ես Հայաստանից:
-Դե առաջինը Հայաստանոմ կխաղամ, «Ալաշկերտ-մալաշկերտ», «Փյունիկ», հետո կգնամ Գերմանիա կամ Անգլիա, չէ, չէ կամ էլ` Իտալիա:
-Ո՞ր ակումբում կուզենաս խաղալ:
-Ամենաշատը` «Մանչեստեր Յունայթեդ»:
-Ո՞ր համարով կուզենաս խաղալ, բա:
-Տասը:
-Որովհետև Մեսսի՞ն ա տա՞սը:
-Չէ, ուղղակի տասը հաջողակ թիվ ա: Ով տասն ա լինում, անպայման գոլ ա խփում:
Հ.Գ. 7 –ամյա Վալերը բավականին զարգացած է, ու ողջունելին այն է, որ նա ինքնուս է: