Վիկտորյա Շահինյանի բոլոր հրապարակումները

Victoria Shahinyan

Իսկական հերոսը

Հերոսները միայն պատմության մեջ չեն լինում: Նրանք ապրում են մեր կողքին, մեզ հետ, մինչև մի օր դառնում են անմահ: Իմ քեռին` Շահնազարյան Դավիթը, այդպիսին էր: Նա իր կյանքը նվիրեց Հայրենիքի պաշտպանությանը` 44-օրյա պատերազմի ամենածանր օրերին կռվելով մինչև վերջին շունչը:

Պատերազմը բերում է ցավ, բայց նաև բացահայտում է մարդկանց իսկական ուժը: Դավիթը ոչ թե պարզապես զինվոր էր, այլ պայքարի ու տոկունության խորհրդանիշ: Նա երբեք չէր խոսում վախի մասին, այլ միայն ընկերներին աջակցելու և հայրենի հողը պաշտպանելու պարտքի: Երբ կրակոցներն ու արկերի ձայնը չէին դադարում, նա շարունակում էր պայքարել` չնայած բոլոր դժվարություններին:

Վերջին օրը նա կրկին չէր հանձնվում: Նրա կողքին կռվողները պատմում են, որ մինչև վերջին պահը նա չէր մտածում նահանջի մասին: Բայց պատերազմը անողոք է, և հենց այդ օրը նա զոհվեց` արկի պայթյունից: Դավիթը հեռացավ, բայց նրա անունը մնաց ապրողներիս հիշողության մեջ:

Իսկական հերոսները չեն մահանում: Նրանք ապրում են պատմությունների, հիշողությունների մեջ ու մեր սրտերում: Նրանք դառնում են ոգեշնչման աղբյուր, ուղեցույց և հավատարմության օրինակ: Նրանց սխրանքներն ու պայքարը երբեք չեն մոռացվում, քանի դեռ մենք հիշում ենք, պատմում ենք նրանց մասին ու ապրում նրանց արժեքներով: