
Հայկ Սարգսյանի բոլոր հրապարակումները

Առաջին ճամփորդություն

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
Սև-սպիտակ կյանք
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
«Ուրվական» փառատոնը Երևանում
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
Մայիսի 3-5-ը Երևանում տեղի ունեցավ «Ուրվական» միջազգային երաժշտական փառատոնը։ 22 երկրներից ավելի քան 80 երաժիշտներ ներկայացրին իրենց էլեկտրոնային, ինստրումենտալ, փոփ և ակումբային ստեղծագործությունները։

Մեկ ամբողջ տարի և երկու ճակատագրական օր
16.03.18
-Հայկո, Ֆլեքսի պատասխանները եկել են: Անուշն ու Վալենտինան չեն անցել: Շուտ ստուգի մեյլդ` տես գոնե դու անցե՞լ ես,- դպրոցում ոստրեի նման նստած էի, երբ մայրս այս խոսքերը արտաբերեց իր ռուսական շրթունքներից:
-Օ, Տիեզերք,- տակնուվրա եղան ներքին օրգաններս,- բայց անցնողներին զանգում են, մենակ չանցնողներին են նամակ ուղարկում,- այդժամ հուզմունքս և հիասթափությունս կաթի և սուրճի պես միաձուլվեցին:
-Մեկ ա` մի հատ ստուգի:
Ստուգեցի` չէի անցել…
21.03.19
-Հայկ, անցնողներին էսօր զանգել են` քեզ չե՞ն զանգել,- հաղորդագրություն ստացա Անուշից: Այս տարի էլ էինք փորձել ներխուժել ԱՄՆ` Միացյալ Նահանգների կառավարության հովանու ներքո (այս տարի էլ էինք դիմել Ֆլեքսին): Ուղղակի այս անգամ առանց Վալենտինայի: Պարզվեց` նա երկու օրով «ծեր ա» Ֆլեքսի համար: Մեզ հետ էր նաև արևաշուք Արփինեն, ցավոք, ՖԼԵՔՍ-ը բավականաչափ լավը չէր նրա համար (տխուր էմոջի):
-Չէ, Անուշ, չեն զանգել: Բա քե՞զ,- անհասկանալի զգացողությունների տեղատարափ` ուրիշ ոչ մի կերպ չեմ կարող բնութագրել:
-Չէ, չեն զանգել: Լսի, ոնց որ էս տարի չանցնողներին էլ են զանգում:
-Լավ, որ զանգեն` անպայման կասես,- ճանաչելով Անուշին, ես գիտեի, որ եթե ինքն անցնի ու ես չէ` չի ասի, որ ինքը անցել է, որպեսզի ես չտխրեմ կամ չնեղանամ:
Ինչևէ, մեզ ոչ ոք չէր զանգել, այդ իսկ պատճառով էլ շարունակում էի ամիոբայի ռեժիմով ապրել ու բացի փլաններումս գրած պլաններից ամեն ինչով զբաղվել: Օրինակ, ինստայում թափառել, ֆեյսբուքում ճոճվել, ինստայում թափառել, ֆեյսբուքում ճոճվել…
-Ալլո՞:
-Բարև ձեզ, Հայկ Սարգսյանի հե՞տ եմ խոսում:
-Այո,- գաղտնի ու էլեգանտ ձայնի տոնով պատասխանեցի ես:
-Ձեզ անհանգստացնում են Ամերիկյան խորհուրդների գրասենյակից,- ահա, էս տարի անգամ պարտվողներին են զանգում, ուրեմն ես պարտվող եմ` կարճ նրա մասին, թե ինչպես է մեր ուղեղը ֆիլտրում ինֆորմացիան,- շնորհավորում ենք ձեզ, դուք դարձել եք Ֆլեքս ծրագրի հաղթող
-Ի՞նչ, ահ, լու՞րջ եք ասում,- մաման կողքից զգում ա, որ մի բան կատարվում ա, ու ինձ ուզում ա հասկացնի, որ պատասխանեմ, թե ով ա զանգել ու կամաց հարցնում ա` ֆլեքսի՞ց են զանգել, բայց ես էքստազի մեջ եմ ու չեմ նայում նրան:
-Այո, այո: Շնորհավորում ենք:
-Մերսի շատ…
-Մամ, ես հաղթել եմ Ֆլեքսը,- չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ հույզերս: Պատկերացրեք, թե ձեր առջև հայտնվել է փիրուզագույն առյուծ, որի մասին դուք 2 տարի է, ինչ երազում էիք: Պատկերացրեք, թե ձեզ նվիրել են ադամանդե քարով մատանի, որը կշռում է 5 կգ, ու դուք այդ մատանին կարող եք վաճառել: Պատկերացրեք, թե դուք հովազ եք ու վերջապես գտել եք միայնակ եղնիկի ու պատրաստվում եք նրան հոշոտել: Լավ, դա ահավոր համեմատություն էր… Երջանկությունս տևեց 38,9 վայրկյան, քանի դեռ չհիշեցի Անուշի մասին: Այն վերափոխվեց սրտի արագ տրոփյունի` բա Անուժ Անո՞ւշը:
-Ան, ինձ հենց նոր զանգեցին:
-Ինձ էլ:
-Ու՞, անցել ես:
-Անցե՞լ ես ,-միաժամանակ գրենցինք իրար:
-Հա…
-Հա,- ես սկսեցի գոռալ ինչպես ատամնաբուժարանում առանց անզգայացման ատամ հանող հիվանդը:
-Ա….
-Ա…
-Չեմ հավատում, ա…
-Ա…
Шёл четвёртый час: Մաման մեր բոլոր հարազատներին, ծանոթներին, ընկերներին զանգում ու տեղյակ էր պահում, որ ես ու Անուշը անցել եք ֆլեքսը: Ես նույնպես ինձ չկորցրեցի ու ֆեյսբուքում ստատուս գրեցի: Ի՞նչս ա պակաս, որ…
Էստեղ կարող էր լինել խոհափիլիսոփայական պերճախոսություն` չհանձնվելու մասին, ու այն կլինի (լավ ոչ այդքան պաթոսախեղդ, ստեցի): Երազանքնե՞ր, վատ ա հնչում, չէ՞: Մի տեսակ անիրական ու ֆանտազիայի ճահճից: Երբ 2 տարի առաջ Խաղաղության կորպուսի կամավորից իմացա, թե ինչ է ֆլեքսը, իմ երազանքն էր` դիմել դրան ու մասնակցել: Ես երազում էի Ամերիկա գնալու մասին: Բայց երբ անցյալ տարի ես իմացա, որ չեմ անցել, երազանքս փուչիկի պես տրաքեց: Բայց ես ռետինից էի` չկոտրվեցի: Այդժամ սկսեցի ինքնակատարելագործվել ու վերլուծել քայլերս: Հասկացա, որոնք են սխալներս ու աշխատեցի դրանք շտկել: Ես հասա իմ ուզածին:
Ոչ ոք բախտավոր չի ու ոչ ոք բախտի բերմամբ հաջողության չի հասնում: Մի կոտրվեք ու թույլ մի տվեք, որ ընկճվածությունը հաղթի ձեր միջի նպատակասլացին: Ու երբեք, երբեք ու էլի երբեք մի հանձնվեք: Բոլորին տիեզերական փոշի եմ «հուու» անում ու ասում` Valar Morghulis, քանի որ շուտով «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի պրեմիերան է:
Կասկադը սպասում է գարնանը
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
Վերջին կանգառ

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
Իմ Ավշար
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
Եվ նորից տունդարձի ճանապարհին…
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
- Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Կարևոր մի բան
-Քանիսի՞ն ա շարժվում:
-15:30, եթե, իհարկե, չեմ սխալվում,-ասածիս մեջ կասկած ունենալով, բայց ձայնիս ճոխ վստահությամբ պատախանեցի ես:
-Իրականում, 15:50,- պորտս տեղը դնող հայացքով պատասխանեց դիմացս նստած ոսկեշող մազերով սիրունիկ աղջիկը:
-Ավելի վատ, այսինքն` դեռ 47 րոպե կա,- հրճվեցինք ես և նա (Նար Դոսն էստեղ լիներ` կժպտար), մինչև մեջ չընկավ մի տղամարդ, ում կինը փորձում էր հանգստացնել «դախ» ձայնով լացող երեխային, իսկ նա անզգացմունք դեմքով ընդունում էր նիկոտինի երրորդ ձողիկը:
-Էս ի՞նչ բան ա, Արտաշատի ու Մասիսի ավտոբուսները 15 րոպեն մեկ էթում են, իսկ Արարատինը` ժամը մեկ: Չե՞ն ջոկում, որ չի հերիքում ժողովրդին:
-Էհ, տղա ջան: Վայ, Նիկոլ, Նիկոլ… Դու հլը Նիկոլ ես, երբ էս անտեր ավտոբուսների հարցը լուծես` նոր կդառնաս Փաշինյան,- լայն ժպիտով պատասխանեց կանաչ գլխաշոր կապած տատիկը, ինչի արանքից ձնծաղիկների պես թափվել էին նրա բարակ ու ճերմակ մազերը, որոնք ողողում էին տատիկի կնճռոտած, բայց քրտինքից փայլող ճակատը:
-Է՞ս էր ձեր հեղափոխությունը: Հեսա հելնելու ենք` Նիկոլին էլ պաշտոնից գցենք: Յանըմ բան փոխվեց: Ոչ աշխատավարձ բարձրացրեց, ոչ թոշակ, ոչ էլ ավտոբուսների հարցը լուծեց: Հլը առաջ գոնե կարում էինք գողություն անեինք` մի էրկու կոպեկ փող կպցնեինք, հիմա էդ էլ չենք կարում:
Ջուր բերեք, սառը ջուր: Բերեցի՞ք: Դե հիմա լցրեք վրաս, որ էս շոկից դուրս գամ ու գնամ էլեկտրաշոկային ճանապարհով հիշողությունս կորցնեմ: Շա՞տ թանկ ա, ոչինչ, ես պատրաստ եմ դրան, միայն թե մոռանամ զառանցանքը, որ նոր լսեցի: Ակամայից հիշեցի Ջոզեֆ դե Մեստրի հայտնի արտահայտությունը. «Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»: Վերջ: Վերջակետ…
Գնում է ավտոբուսը: Կարծես դիմացիս սիրունիկ աղջիկը և այն տատիկը քնել են, կողքիս պերճուհին էլ է քնել: Մայրը հանգստացրել է այն լացող երեխային, իսկ հանճարեղ գողը լլկվել է և խորհում է երևի «Մերժիր Նիկոլին» շարժման մասին, ո՞վ գիտի: Իսկ ե՞ս: Ես փորձում եմ դիմանկարի հաճախորդ ման գալ, որ կարողանամ հեռախոսիս ապառիկը մուծել…