
Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի
Մոտ մեկ տարի առաջ Օձունում բացվեց նկարչական խմբակ: Նկարչական խմբակի վարիչը, ուսուցչուհին Սվետա Ջավարյանն է: Ես մեկ տարի է արդեն հաճախում եմ: Շատ բան եմ սովորել: Նկարչության տեխնիկան այդքան էլ հեշտ չէ, բարդ է նկարել այնպիսի նկարներ, որոնք դու դեռ չես ուսումնասիրել:
Նկարում ենք տարբեր նկարչական գործիքներով` մատիտվ, վրձինով, գուաշով, ածուխով ու յուղաներկով: Շատ դժվար է յուղաներկով նկարելը` հատկապես հայտնի նկարիչների նկարներից:
Յուղաներկով նկարելիս պետք է օգտագործել ձեթ, վրձին և ամենակարևորը, յուղաներկ:
Գուաշով նկարելը հեշտ է, անկախ նկարի ձևից: Գուաշով նկարելու համար պետք է վրձին և թուղթ: Ածուխը այնքան էլ բարդ չէ, պետք է ածուխը թղթով մեկ քսել և ռետինով ջնջել:
Ես ամենաշատը սիրում եմ նկարել մատիով, այսինքն` գծանկար: Նկարչի մասնագիտությունը շատ լավ մասնագիտություն է: Նկարիչները շատ բարձունքների են հասել, օրինակ հայ նկարիչներից Մարտիրոս Սարյանը և Մինաս Ավետիսյանը:
Նկարչական խմբակ հաճախելը մեկ-երկու տարի այնքան էլ երկար ժամանակ չէ, բայց շատ բան կսովորենք:
Սվետա Ջավարյանը շատ լավ ուսուցչուհի է, և նրանից շատ բան կարելի է սովորել, և մենք սովորում ենք:
Նկարչական խմբակում նկարում ենք գեղանկար, բնանկար և գծանկար: Կատարվում են շատ ցուցահանդես-վաճառքներ և ուղղակի ցուցահանդեսներ: Կազմակերպում ենք բազում էքսկուրսիաներ, որտեղ նաև նկարում ենք տեսարժան վայրերը: Վերջերս կազմակերպվել էր ցուցահանդես «Լոռվա տեսարժան վայրերը» թեմայով: Նկարներից էին` Օձունի եկեղեցին, խաչքարերը, Դսեղի լիճը և այլն: