
Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի
Բարև ձեզ, ես Վիլիկն եմ: Ես ձեզ կներկայացնեմ իմ առօրյան։
Իմ առօրյան լինում է 3 տեսակ՝ տոն օրերի, հանգստյան օրերի և դպրոցական օրերի։
-Դզզզզզ․․․ դզզզզզ․․․
Այսպես սկսվեց իմ օրը զարթուցիչի ձայնով։ Ես անջատում եմ զարթուցիչը և նորից քնում:
5 րոպե հետո նորից. « Դզզզզզ․․․ դզզզզզ․․․»
Այս անգամ չկարողացա քնել։ Ես շուտ եմ արթնանում, ժամը 6:30, բայց պապիկս արդեն արթուն է և հեռուստացույց է դիտում։
Ես միանում եմ նրան, և միասին ենք նայում մինչև պապիկիս «Լրաբերը» վերջանում է։ Արդեն ժամը 7-ն է։ Պապիկս ինձ է տալիս հեռակառավարման վահանակը (պույլտը) և ասում․
-Ան, ինչ գուզես` նայէ։
Հեռուստացույցը իմն է մինչև ժամը 8։20-ը։ Ժամը 8-ին արդեն բոլորը արթուն են, և մայրիկս ասում է.
-Ել, արդեն ուշ է, դբռոցից գուշանաս, ժամը արդեն 8։30 է։
Բայց իրականում ժամը 8-ն է։
-Հա՛, դե տիա ելա։
Եվ շարունակում եմ հեռուստացույց դիտել։ Մի կես ժամից հայրիկս․
-Ել դե, ծո՛, գուշանաս։
-Չէմ ուշանա, ավտոյով ենք։
-Ըդիկ կապ չունի, ելա՛ր։
-Ելաա՛, ելաա՛․․․
Հագնվում եմ և զանգահարում եմ ընկերոջս՝ Հենդոյին: Նա ինձ հետ է գալիս դպրոց։
-Հե՛նդ, բարի լուս։
-Բարի լուս։
-Ո՞ւր ես հասե։
-«Ղարսից» անցա արդեն («Ղարսը» խանութ է)։
-Դե արագ էրա, մենք արդեն դուս գելնինք։
-Հա՛, լավ դե։
-Լավ։
Մեքենայից հայրս է կանչում․
-Վիլի՛կ, արի` էշտանք։
-Էգա, էգա։
Եվ գնում եմ։ Հասնում ենք փողոց, Հենդոն չկա։ Մի 10 րոպեից հայտնվում է, նստում մեքենան։
-Բարև ձեզի:
-Բարև:
-Բարև:
Հենդոն միշտ ուշանում է։ Հասնում ենք դպրոց և բոլորին հերթով բարևում։ Դասերին դեռ 20 րոպե կա «անում ենք` ինչ ուզում» մինչև զանգը տա, որ նստենք դասի։
Եվ այստեղ ամեն ինչ սովորականի նման է. դաս, դասամիջոց, դաս, դասամիջոց, դաս դասամիջոց․․․
Վերադառնում եմ տուն․․․