
Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի
Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի
Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի
Ըստ ծագումնաբանութան՝ Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն կամ Տեառնընդառաջ. փետրվարի 14-ին
Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի
Արդ, Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար… Եւ նրան Սուրբ Հոգուց Ղուկ. 2: 25-30
Նա Հոգով առաջնորդված՝ եկավ տաճար,եւ երբ ծնողներները բերեցին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու այն, ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը Նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն եւ ասաց. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությա՛մբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խոսքի. որովհետեւ աչքերս տեսան փրկությունը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար եւ փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար:
Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի
Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։
Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի
Լեփ- լեցուն էր Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին: Բազում հավատացյալներ եկել էին մասնակցելու Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին կատարվող երեկոյան ժամերգությանը, որից հետո, ըստ կանոնի կատարվեց նախատոնակ։ Ավետելով Տերունի տոնի սկիզբը։ Նախատոնակի արարողության ավարտին կատարվեց Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդեց մոմերի օրհնության արարողությունը, և բաժանվեց ժողովրդին, որպեսզի այդ կրակի մասունքով վառեն խարույկ իրենց տներում:
Երեկոյան ժամերգության և նախատոնակի արարողությունը կատարեց Նոյեմբերյանի տարածաշրջանի քահանա՝ Տեր Սմբատ Աբրահամյանը, որից հետո ժողովրդական երգ ու պարով վառվեց տոնական խարույկը: Խարույկի վրայով առաջինը թռան նորապսակները: Տոնակատարությունն ավելի ամբողջական դարձրեցին Նոյեմբերյանի երիտասարդաց միության երիտասարդների կողմից պատրաստած խաղերն ու ավանդական ուտեստները՝ աղանձը, հալվան, փոխինձով գնդիկները, որոնք բաժանվեցին հավաքվածներին:
Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի
Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի
Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի
Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի
Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի
Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի
Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի
Սա այն տոնն է, որը յուրովի առանձնացնում եմ տարվա բոլոր տոներից: Ավանդույթ, որը պահպանվել է մինչև օրս: Այնքան հաճելի է, երբ տեսնում ես փողոցով աճապարող երեխաներին, որոնց ձեռքերին կան աղանդերներով լի տոպրակներ:
Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի
Երեկ եկեղեցում ժամերգություն արեցին, իսկ ես էլ որոշեցի վերցնել լուսանկարչական ապարատս և որոշ պահեր անմահացնել: Շատ ժամանակ չունեի, տուն պիտի գնայի: Ես ու Նոնան որոշեցինք ժամանակ չկորցնել, շրջել քաղաքով. հետաքրքիր պահեր կհանդպեին՝ նկարելու համար: Հանկարծ տեսանք մի խումբ երեխաների: Նստել էին իրենց շենքի դիմաց դրված նստարաններին՝ պատրաստի տոպրակներով: Ես որոշեցի երեխաներին ոգևորել և ասացի նրանց.
Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի
-Էրեխե՛ք, մենք հետաքրքիր առաջարկ ունենք ձեզ: Հիմա մենք ձեզ կնկարենք, հետո դուք կարող եք հեռուստացույցով ձեզ տեսնել:
Երեխաները ոգևորված սկսեցին հարցեր տալ.
-Լու՞րջ: Կարա՞ս ուղարկես օդնոյիս: Հ1 -ի՞ց եք: Ջա՜ն, բայց կարա՞մ հելնեմ փոխվեմ, լավ-լավ հավես չկա, սենց էլ ա լավ:
Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի
Նրանք համաձայնվեցին, իսկ մենք անցանք գործի: Մտքիս մեջ ծիծաղում էի, բայց երեխաներին չվշտացնելու համար՝ վերցրեցի նրանցից մեկի ֆեյսբուքի հասցեն, որպեսզի նյութը ուղարկեմ:
Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի
Մեր տունը եկեղեցուց հեռու է, իսկ մութն արդեն ընկել էր: Հասա տուն. ժամանակն էր կրակը վառելու: Մոռացա ասել, որ մեր թաղում ամեն տարի այս տոնը հարևաններով ենք նշում, կրակն էլ վառում ենք մեր տան դիմաց: Բայց այս անգամ բացառություն էր. մենք վառեցինք քիչ հեռու, որովհետև հենց դռան դիմաց մեծ ջրափոս կար: 7 շրջան պտտվեցինք կրակի շուրջը ու սկսեցինք ցատկել կրակի վրայով: Հետո էլ միմյանց բարի գիշեր մաղթեցինք և ամենքս գնացինք մեր տուն: Ներս մտանք թե չէ, դուռը թակեցին: Բացեցի ու, ինչպես միշտ, ոտքերիս տակ հայտնվեց մի տոպրակ: Վերցրեցի, մտա ճաշասենյակ: Ամեն ինչից լցրեցի տոպրակի մեջ, երբ տատիկս կանչեց.
-Բե՛ր, մի երկու հատ կուտապ էլ դնենք, թող երեխաներն ուրախանան:
Լցրեցի ու դրեցի պատշգամբին: Ականջս ձայնի էր, բայց նրանք այնքան լուռ էին վերցրել ու հեռացել, որ ոչ մեկս չէր լսել:
Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի
Հ.Գ.
Շատ տխրեցի, որ չկարողացա իմ երազանքների կադրը նկարել. դե հասկացաք էլի, երբ որ մարդը գտնվում է ուղիղ կրակի վերևում ցատկելու պահին:
Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Տյառնընդառաջը իմ սիրելի տոներից մեկն է, որին պատրաստվում ենք մեծ շուքով։ Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 13-ի երեկոյան սկսում է ժամերգությունը, որին մասնակից ենք լինում ընտանյոք հանդերձ։ Ժամերգության ավարտից հետո օրհնված ճրագ ենք տանում տուն՝ վառում մեր բակի խարույկը, և սկսվում է տոնակատարությունը։ Մայրս և տատս բերում են մեր ավանդական աղանձը՝ և այն իրար հյուրասիրելով սկսում ենք շուրջպարը։ Հետո շարունակում ենք ուրախությունը Եղեգնաձորի մշակույթի տան բակում կազմակերպած միջոցառմանը մասնակցելով։ Խարույկի մոտ երգում, պարում, ուրախանում են բոլորը։ Ըստ ավանդազրույցի, խարույկի վրայով թռչելիս մեր բոլոր հիվանդությունները թափվում են կրակի մեջ։ Ուշ երեկոյան տուն մտնելով մայրս սեղանին է դնում աղանձ, կուտապ, գաթա, որի մեջ տատս անպայման կոճակ է դնում։ Ըստ ավանդույթի, ում բաժին ընկավ կոճակը, նա կստանա Տիրոջ կողմից մեծ հաջողություն։ Որից հետո թաղի երեխաներով կերպարանափոխված գնում ենք հարևանների տները, տոպրակը գցելով արտասանում ենք հետևյալ բառերը՝ «Ակլը մարեմ, ձեր տղայի կոշիկը կարեմ»։ Նրանք այդ տոպրակի մեջ լցնում են աղանձ, չիր և այլ քաղցրավենիք։ Մենք այն թաղի երեխաներով տանում ենք նախօրոք վառած մեծ խարույկի մոտ և սկսում ենք ուտել և ուրախանալ։ Լուսաբացը դիմավորելուց հետո վերադառնում ենք տուն։ Չգիտեմ, թե ձեր մարզերում ինչպես է անցնում Տյառնընդառաջը, բայց այսօր, եթե այցելեք Եղեգնաձոր, դուք էլ մասնակից կլինեք ժողովրդական այս տոնախմբությանը։
Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Լուսանկարը` Սոֆյա Աբրահամյանի
Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի
Ամեն առավոտ արթնանում, վազում էի պատուհանի մոտ, որ տեսնեմ` ձյուն կա թե ոչ և ամեն առավոտ պատուհանի մոտ վազելիս տեսնում էի, որ ձյուն չկա… Բայց ահա երկար ժամանակ է, որ վայելում ենք այս տեսարանները: Առաջին օրը առանց երկար մտածելու և տաք հագնվելու վազեցի դուրս… Տեսնում եմ, թե ինչպես են ձյան ճերմակ փաթիլները հատիկ-հատիկ թափվում վերևից: Դրսում շատ ցուրտ է, մտնում եմ տուն, վազում-նստում վառարանի կողքին: Հինգ րոպե անց ընկերներս կանչեցին, դուրս եկա տնից…
Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի
-Հը՞ն, գնա՞նք սահնակ քշելու:
-Հա, հենց դրա համար էլ եկել ենք:
Մոտ երեք ժամ սահնակ էինք քշում, ձնագնդիկ խաղում, ձնեմարդ սարքում և լավ մրսում: Բայց դա մեզ չէր խանգարում:
Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի
Երբ գնացինք տուն, շորերս փոխեցի ու նստեցի վառարանի մոտ:
-Մամ, ոնց որ մրսել եմ:
-Բա ինչքան ժամանակ ա դրսում ես:
Առավոտյան ընկերներս նորից կանչեցին:
-Բորիս, Բորիս, գալի՞ս ես…
-Ո՞ւր…
-Արի` ձնագնդի խաղանք:
-Չեմ կարող…
-Ինչի՞…
-Հիվանդ եմ…
Այդպես հիվանդ անցկացրի շաբաթս… Կարող էի միայն լուսանկարել:
Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի
Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի
Լուսանկարը՝ Նինա Բաղոյանի
Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի
Դառը պաղպաղակ
Շատ վաղ մանկությունից մի դրվագ է տպավորվել, որն այնքան վառ է, որ երբեմն թվում է, թե դա ինձ հետ չի պատահել:
Հիշում եմ՝ ամեն ամառային արձակուրդների գնում էինք գյուղ՝ Գորհայք՝ հանգստանալու: Ամեն անգամ թաղի երեխաներով պայմանավորվում էինք, որ ամեն մեկս մեր տատիկներից գաղտնի մտնենք հավաբուն և վերցնենք հավկիթները: Վերցնում էինք ու տանում խանութ, փոխանակում պաղպաղակի հետ:
Մի օր էլ վերցնելով հավկիթները հանգիստ քայլում էի խանութի կողմը: Չպատկերացնելով, որ կհանդիպեմ տատիկիս, անակնկալի եկա. նա կանգնած էր իմ դիմաց: Վախից հավկիթները ձեռքիցս վայր ընկան: Տատս ինձ պատժեց. եղբորս և քույրիկիս համար պաղպաղակ գնեց, իսկ ինձ համար`ոչ:
Այդ օրը երբեք չեմ մոռանա, քանի որ հասկացա. եթե մի բան ես ուզում, անկեղծորեն ասա, այլ ոչ թե գաղտնի ու թաքուն բաների դիմիր:
Աղավնի Բաբայան
***
Սխալների ուղղում
Ես մանկուց եղել եմ ընդունակ, բայց թեև գերազանցիկ էի՝ եղել եմ ծույլ։ Չլսելով ծնողներիս հորդորները, շարունակել եմ մանկական չարաճճիությունները, հույսս դնելով ընդունակություններիս վրա, իմիջիայլոց եմ սովորել:
Ես այժմ սովորում եմ 11-րդ դասարանում, բայց դեռ չեմ ընտրել իմ ապագա մասնագիտությունը։ Կան առարկաներ, որոնցից համարյա բան չեմ հիշում, իսկ նախասիրած մասնագիտությունների համար դրանք պետք են: Եթե հնարավորություն ունենայի ետ բերել իմ մանկությունը, կլսեի իմ ծնողներին, և այժմ չէի կանգնի փաստի առաջ։
Ասում են` դեռ այնքան էլ ուշ չէ, պետք է շատ-շատ աշխատել, լրացնել բացթողումները: Եթե հնարավորություն ունենայի, ետ կբերեի անցած օրերը, որպեսզի սխալներս ուղղեմ:
Նոնա Բարսեղյան