


Հայաստանի մեկ ժամը

Սարի առավոտը

Բերքահավաք
Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասեմ, որ ես ապրում եմ Արարատի մարզի Մրգավան գյուղում: Մեր գյուղը փոքր է, ունի քիչ բնակիչներ, բայց մենք հայտնի ենք մեր աշխատասիրությամբ: Իզուր չէ մեր գյուղի անունը Մրգավան: Գյուղի բոլոր տների բակերում կան մրգատու ծառեր, գրեթե բոլորն ունեն այգիներ և մրգավանցիների սեղաններին՝ գարնանից մինչև ուշ աշուն կտեսնեք թարմ մրգեր, իսկ ձմռանը՝ դրանցից պատրաստված հատընտիր չրեր:
Արարատի մարզը հայտնի է իր ծիրանով: Եվ ինչպես գիտեք, հիմա գրեթե ամեն տեղ ծիրանը հասունացել է, սկսվել է բերքահավաքը: Նրանք, ովքեր չեն մասնակցել ծիրանի բերքահավաքի, թող դիտեն այս փոքրիկ ֆիլմը:

Հրեշտակը ուսին

Առաջին շուկայի վերջին օրերը

Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի

Օգնիր ինձ մնալ իմ տանը

Վարպետների երկիրը 1
